Բժշկի ընդունարանում
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՎԻԴՅԱՆՑ. Հայաստանը զերծ է մալարիայից
Այսօր` ապրիլի 25-ը, Մալարիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ աշխարհում շուրջ երկու միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո։ Այս հիվանդությամբ վարակվելու ռիսկին ենթարկվում է հիմնականում աղքատ երկրների բնակչությունը, իսկ հիվանդությունը տարածվում է վարակված մոծակների միջոցով:
Մալարիայի դեմ պայքարի միջազգային օրվա թեմայի շուրջ զրուցեցինք ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան, գիտության և քաղաքականության հարցերով խորհրդատու Վլադիմիր Դավիդյանցի հետ:
– Եթե սկսենք ոչ հեռու պատմությունից, ինչպիսի՞ն է մալարիայի պատմությունը վերջին տասնամյակների ընթացքում:
– Ամբողջ աշխարհում մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մալարիա, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլյոզ հիվանդություններին: Մալարիայի առաջին դեպքերը նկարագրված են դեռևս Մխիթար Հերացու կողմից: Նա գրել է, որ Հայաստանը էնդեմիկ օջախ է, որտեղ մշտապես կա հիվանդության տարածման հավանականություն: Մալարիան ամբողջ աշխարհում տարածված հիվանդություն է, և պայքարը դրա դեմ բավականին դժվար է: Շատ երկրներում օրակարգային հարց է մալարիայի վերահսկումը: Մի հետաքրքիր բան փաստեմ. 2002թ. Մալարիայի միջազգային կոնգրեսին ես հայտարարեցի, որ Հայաստանում մալարիան հետզհետե ավելի ու ավելի վերահսկելի է դառնում, և մենք անցնում ենք մալարիայի դեմ պայքարից դեպի տեղական մալարիայի վերացմանը: Տանզանիայի ներկայացուցիչը ինձ մոտեցավ և ցավով նշեց, որ այն ժամանակահատվածում, երբ մեր երկիրն իր առջև դնում է վերացման խնդիրը, նրանց երկրի առջև դրված է խնդիր` գոնե 2 անգամ նվազեցնել մանկական մահացությունը:
– Ե՞րբ է եղել մալարիայի ամենախոշոր բռնկումը Հայաստանում:
– Խորհրդային Միությունում մալարիա չկար, մինչև 1963թ. Հայաստանում նույնպես փաստացի չկար մալարիայի ոչ մի դեպք: Կառավարության որոշմամբ Տրոպիկական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը փակեցին, աշխատանքները կասեցվեցին: Սովետական Միության փլուզումից հետո մալարիան իսկական անակնկալի բերեց մեզ` մեծ թափ ու տարածում գտնելով այն ժամանակ, երբ դրան բոլորովին չէին սպասում ո´չ բնակչությունը, ո´չ բժիշկները, ո´չ էլ կառավարությունը: Ինչո՞ւ միանգամից մեծ թափ առավ հիվանդությունը. քանի որ Արցախյան պատերազմում ազատագրված տարածքները ժամանակին եղել էին Ադրբեջանում մալարիայի օջախներ: 30 տարի մալարիայից զերծ երկիրը ինչպե՞ս պետք է զբաղվեր այս խնդրով, որտեղի՞ց սկսեր: 1994թ. ուժեղ թափով սկսեց տարածվել հիվանդությունը, Արարատյան դաշտն ու Արմավիրը պարզապես գրոհի էին ենթարկվել։ 1998թ. կրիտիկական էր, գրանցվեց մալարիայի 1156 դեպք: Եթե կտրուկ գործողությունների չդիմեինք, մալարիան կհափշտակեր ամբողջ երկիրը: Այդ ժամանակ էլ նախագահի հրահանգով կազմակերպվեցին մի շարք մեծամասշտաբ միջոցառումներ:
– Ի՞նչ պետք է ձեռնարկել այդ դեպքում:
– Նախ անհրաժեշտ են ֆինանսներ: Երկրորդ ամենակարևոր գործոնը մարդկային ռեսուրսն է: Պետք է միշտ պատրաստ լինել դիմավորելու համաճարակը, որովհետև այն միշտ հանկարծակիի է բերում: Պետք է ունենալ բանիմաց, որակյալ մասնագետներ: Եվ, իհարկե, ծրագիր, որը կառաջնորդի բոլորին: Միջգերատեսչական խորհուրդ ստեղծվեց, որը սկսեց ակտիվորեն զբաղվել մալարիայի տարածման կանխարգելմամբ: Բոլոր նախարարությունները, ուսումնական հաստատությունները սկսեցին միասին համակարգված աշխատել, ինչը շուտով ցույց տվեց իր դրական արդյունքը:
– Ինչպիսի՞ն է իրավիճակն այժմ Հայաստանում:
– Մալարիայի վերջին դեպքերը Հայաստանում գրանցվել են 2005թ., առ այսօր ոչ մի նոր դեպք չի գրանցվել: Այսօր չկա մալարիա, բայց փորձի շնորհիվ ունեցանք գերատեսչական խորհուրդ, մասնագիտական աճ, ինստիտուցիոնալ զարգացում և մտածելակերպի փոփոխություն, որի շնորհիվ մարդիկ հասկացան, որ մալարիան միայն առողջապահության խնդիրը չէ, այն հասարակական խնդիր է:
– Նշեցիք, որ մալարիայի դեմ պայքարին պետք է պատրաստ լինել մշտապես, իսկ ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվում այսօր:
– Սկզբում մենք ունեինք պայքարի ծրագիր, հետագայում ձեռք բերվեց վերացման ծրագիրը: Հիմա մենք մի փուլում ենք, երբ պետք է պայքարենք, որպեսզի մալարիան չվերսկսվի: Կատարվող միջոցառումներից մեկն այն է, որ մալարիայի հնարավոր օջախներից ելումուտ անողներն անպայման համապատասխան դեղամիջոց ընդունեն, որպեսզի հիվանդության ի հայտ գալուց հետո անգամ` չտարածվի: Այն, որ Հայաստանը մալարիայից ազատ երկիր է, մեզ համար թե´ քաղաքական, թե´ տնտեսական նշանակություն ունի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որևէ երկրի` մալարիայից ազատ լինելու փաստի ճանաչումը նշանակում է, որ տվյալ երկիրն աղքատների հիվանդության դեմ պայքարում հաղթեց: 2011թ., փաստաթղթային երկար գործընթացներից հետո, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին տվեց այդքան սպասված հավաստագիրը` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԶԵՐԾ Է ՄԱԼԱՐԻԱՅԻՑ: Այժմ աշխատանքներ են տարվում Հայաստանի փորձը կիրառել նաև այն երկրներում, որոնք մալարիայի թիրախում են հայտնվել:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն